Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը երկար սպասված համերգով Երեւանում է

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը երկար սպասված համերգով Երեւանում է

Սեպտեմբերի 3-ին Օպերային թատրոնի բեմհարթակում մեծ երաժշտական իրադարձություն է սպասվում:  «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հրավերով Հայաստանում են Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու նրա հռչակավոր խմբավար Զուբին Մեթան:

Սկսած 1969-ից Մեթայի անունն ու ստեղծագործական ճակատագիրը կապված են «ավետյաց երկրի» հետ: 1969-ին նա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի խորհրդատուն էր, 1977-ին ՝ երաժշտական ղեկավարը, իսկ 1981-ին Զուբին Մեթան նշանակվեց Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի ցմահ գեղարվեստական ղեկավար:

Հենց այս նվագախմբի հետ նա ընդունել է երեւանյան փառատոնի հրավերն ու երկար սպասված համերգով Հայաստանում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում