ՌՌոզա Խաչատրյան

Եվրոպայի առաջնության ձևաչափը կարող է փոխվել

Եվրոպայի առաջնության ձևաչափը կարող է փոխվել

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի առաջնության ձևաչափը, որն ավելի վաղ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգվել էր, կարող է փոփոխությունների ենթարկվել։

Ըստ պարբերականի՝ ՈՒԵՖԱ-ն արդեն սկսել է այդ հարցի վերաբերյալ քննարկումները, քանի որ Իտալիայի ու Իսպանիայի ֆեդերացիաները, որոնց երկրներում կորոնավիրուսի եվրոպական տարածաշրջանի վարակվածության ամենամեծ ցուցանիշն  է գրանցվել, կասկած են հայտնել մրցաշարի խաղերն ընդունելուն պատրաստ լինելու վերաբերյալ։ Պարզվել է նաև, որ ևս 10 մարզադաշտերում Եվրոպայի առաջնության անցկացման նոր օրերին արդեն ոչ ֆուտբոլային իրադարձություններ են նախատեսված։ Այս իրադարձություններով պայմանավորված՝ հյուրընկալ քաղաքների թիվը կարող է կրճատվել։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը պիտի կայանար այս ամռանը, սակայն կորոնավիրուսը խառնեց խաղաքարտերը նաև սպորտի աշխարհում։ Մրցաշարի անցկացումը տեղափոխվել է հաջորդ տարվա ամառ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում