Մահացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը

Մահացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը

89 տարեկան հասակում մահացել է նշանավոր պետական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Դալիբալթայանը Մոսկվայի Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1947-1991 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել մի շարք հրամանատարական պաշտոններ: Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991-ին, եկել է Հայաստան և զինվորագրվել Հայաստանի ազգային բանակի կազմավորման գործին:

Փորձառու զինվորականն օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին, անձամբ ղեկավարել մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները: 1991-ին նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետեւ` պաշտպանության փոխնախարար:

1996-ից կրում էր գեներալ-գնդապետի զինվորական կոչումը: 1993-2006 թթ. զբաղեցրել է Նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:

Գուրգեն Դալիբալթայանը պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ», Արցախի 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, պետական ու գերատեսչական մեդալներով:

2001-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կրում է գեներալի անունը: Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը զիվորական կարգով կազմակերպելու նպատակով Սեյրան Օհանյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում