ՌՌոզա Խաչատրյան

Արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը․ ՄԻՊ

Արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մշտադիտարկում է իրականացվում ընտանիքում բռնությանն առնչվող հարցերով։

Մշտադիտարկումը պայմանավորված է նրանով, որ, որպես կանոն, արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը: Այս առումով առավել խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին այս օրերին ստացվել է 7 ահազանգ, որոնք բոլորն էլ վերաբերել են կնոջ և երեխաների նկատմամբ ամուսնու կողմից բռնություն գործադրելուն։ Մյուս կողմից, այս թիվը, իհարկե, չի կարող արտացոլել իրական պատկերը, քանի որ բռնության ենթարկվածները, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, նախընտրում են չբարձրաձայնել այդպիսի դեպքերի մասին։

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում բռնության ենթարկված անձի համար պետք է հասանելի լինեն իրավունքների պաշտպանության անհրաժեշտ հնարավորություններն ու աջակցության ծառայությունները (առողջապահական, սոցիալական, հոգեբանական և այլն)։

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարեք 116 կամ 096116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում