ՌՌոզա Խաչատրյան

Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխվել է 1.6 միլիոն եվրո գրավի դիմաց

Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխվել է 1.6 միլիոն եվրո գրավի դիմաց

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայի բանտից, տեղեկացնում է AS-ը։ Ֆուտբոլիստի խափանման միջոցն է փոխվել։ Նա ազատ է արձակվել 1.6 մլն եվրո գրավի դիմաց։ Այսուհետ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը տնային կալանքի տակ կլինի։

Հետաքննության ընթացքում Ռոնալդինյոն հանգրվանելու է Պարագվայի հյուրանոցներից մեկում և լինելու է մշտական վերահսկողության ներքո։

Պարագվայի բանտում ֆուտբոլային երբեմնի հանճարն անցկացրեց մեկ ամիս։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և նրա եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրան ձերբակալվել էին «Ասունսյոնա» օդանավակայանում կեղծ անձնագրերով ներկայանալու համար։ Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը որոշում էր ընդունել բրազիլացուն կալանքի տակ պահելու վերաբերյալ, հաջորդ օրը նախկին ֆուտբոլիստը ազատվել էր կալանքից: Մի քանի ժամ անց, գլխավոր դատախազի պահանջով, Ռոնալդինյոն կրկին ձերբակալվել էր: Դատարանը հետագայում որոշեց Ռոնալդինյոյի կալանքը երկարաձգել վեց ամսով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում