ՌՌոզա Խաչատրյան

Ապրիլի 30-ին կմեկնարկեն Բունդեսլիգայի խաղերը․ մարզադաշտում կլինի առավելագույնը 239 մարդ

Ապրիլի 30-ին կմեկնարկեն Բունդեսլիգայի խաղերը․ մարզադաշտում կլինի առավելագույնը 239 մարդ

Bild-ը հայտնել է, որ Գերմանական ֆուտբոլային լիգան ցանկացած պայմաններում մտադիր է ավարտին հասցնել Բունդեսլիգայի այս մրցաշրջանը։ Արդեն ծրագիր է մշակվել հանդիպումներ անցկացնելու համար։ Ըստ պաշտոնական վերջին հաղորդման՝ խաղերը Գերմանիայում վերսկսվելու են ապրիլի 30-ից։ Գերմանական թիմերն արդեն վերադարձել են մարզումների։

Ըստ դրա՝ մարդկանց ընդհանուր թիվը մարզադաշտում չի գերազանցելու 239-ը։ Թիմերից, ընդհանուր առմամբ, խաղին ներկա է լինելու 126 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու բժիշկները (առավելագույնը` 8 հոգի)։

Տրիբունաներում թույլատրվելու է 30 լրագրողի և 36 հեռուսատեսության ներկայացուցչի ներկայությունը։
 
Բոլբոյերի թիվը 12-ից սահմանափակվելու է 4-ի։ Տրիբունաներում, ընդհանուր առմամբ, լինելու է 113 մարդ:
 
Թիմերին հնարավորություն է տրվելու խաղին հայտավորել 8 պատվիրակի։ Երկրպագուների մուտքը արգելվելու է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում