ԱԱրևիկ Աբելյան

Արցախի զորամասերում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պայքարը

Արցախի զորամասերում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պայքարը

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակահամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ:

Նշենք, որ մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում