Դիլիջանում կազմակերպվել է ավանդական դարձած «Մշակութային վերածնունդ» փառատոնը

Դիլիջանում կազմակերպվել է ավանդական դարձած «Մշակութային վերածնունդ» փառատոնը

Տավուշի ամենազբոսաշրջային քաղաքում` Դիլիջանում, կազմակերպվել է «Մշակութային վերածնունդ» ավանդական փառատոնը: Դիլիջանյան հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ու ԼՂՀ-ի տասնյակ գյուղերի ու քաղաքների ներկայացուցիչները:

Գորգի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ավանդույթներով հարուստ Տավուշի մարզը պատահական չի ընտրվել: Իջեւանը, Դիլիջանը եւ Նոյեմբերյանը ներկայացել էին ժողովրդական արվեստների ինքնատիպ գործերով:

Փառատոնի կազմակերպիչ Մարիամ Մինասյանի խոսքով՝ նախորդ երկու տարիներին շեշտադրված էր գորգարվեստը, այժմ փառատոնն ընդգրկում է մշակութային տարբեր շերտեր:

Մարզերը ներկայացել են նաեւ իրենց ինքնագործ խմբերով,  կատարումներով, ազգային երգ ու պարով:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում