Ջրագծի խոշոր վթար Նոր Նորքի 4-րդ զանգվածում

Ջրագծի խոշոր վթար Նոր Նորքի 4-րդ զանգվածում

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են , որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան 37 շենքի հարևանությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։

Պատճառը՝ ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը որոշել է, իր ապօրինի ավտոտնակում ավտոզննման փոս կառուցել։ Արդյունքում ջարդել է շինության տակով անցնող 150 մմ տրամագծով ջրագիծը: Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց:  «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը՝ դրանով իսկ իր կամքից անկախ ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին:

Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում