ՎՎարդան Հովսեփյան

Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները. ՄԻՊ-ի շնորհավորանքը

Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները. ՄԻՊ-ի շնորհավորանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:

«Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, ովքեր հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն: 

Այդ պատմություններից յուրաքանչյուրը  կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։
 
Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս։  
 
Իմ աշխատանքում առաքելություն եմ համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:
 
Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,- շնորհավորել է Թաթոյանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում