ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում