ՌՌոզա Խաչատրյան

Այո, կառավարման խորհրդարանական մոդելը պետք է շարունակվի․ ՀՀ վարչապետ

Այո, կառավարման խորհրդարանական մոդելը պետք է շարունակվի․ ՀՀ վարչապետ

«Կառավարման խորհրդարանական մոդելը կարծում եմ, այո, պետք է շարունակվի, կադրային փոփոխությունները բացառված չեն․ դրանք բնականոն գործընթաց են։ Ինչ վերաբերում է գաղափարական փոփոխություններին, գաղափարական այն փոփոխությունները որոնք տեղի են ունենում, որոնք առաջարկում ենք և բերում ենք, բավական գոհ եմ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:

Վարչապետը նշեց, որ ընդհանուր համակարգի աշխատանքից գոհ չէ, մեկնաբանեց՝ իր մասնակցությամբ կատարվող աշխատանքներից սովորաբար գոհ չի լինում, քանի որ առաջին հերթին ինքն իրենից և ուրիշներից պահանջում է ավելին։

«Համոզված եմ, որ մենք կանենք ավելին»,- շեշտեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում