Ավարտվել է «Հաղթանակի ժառանգներ» միջազգային ռազմամարզական մրցույթ-հավաքը

Ավարտվել է «Հաղթանակի ժառանգներ» միջազգային ռազմամարզական մրցույթ-հավաքը

Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական մրցույթ-հավաքի փակման արարողությունը: Երկշաբաթյա հավաքը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Մասնակիցները ԽՍՀՄ 12 երկրի եւ Արցախի ռազմամարզական տարբեր վարժարանների սաներն էին:

Նրանք իրենց ուժերը փորձել են տարբեր մրցույթներում եւ պատվով հասել կրթական մրցույթ-հավաքի ավարտին: Մրցույթի ժամանակ յուրաքանչյուր դասակում ընդգրկված է եղել մասնակից երկրներից մեկական ներկայացուցիչ:

Այդ ձեւաչափը, ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, հետպատերազմյան սերունդներին համախմբելու, բոլորին մեկ գաղափարի շուրջ միավորելու մեծ խորհուրդ ու նշանակություն ունի: Հավաքի մասնակիցները միջոցառումը փակել են երգուպարով եւ ռազմական հմտությունների ցուցադրմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում