ԱԱրսեն Մկրտչյան

Արցախի բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ

Արցախի բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ

Պաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

Այդ համատեքստում «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն»  հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ:

Նույն օրը ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում