Հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ է ձեռնարկել

Հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ է ձեռնարկել

Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

Պաշտպանության Բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կասեցրել  են հակառակորդի՝ 20-25 հոգուց բաղկացած հատուկջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով` հետ շպրտել նրանց ելման դիրքեր:

Ծավալված մարտի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ՝ արձակելով 2000-ից ավելի կրակոց, այդ թվում՝ ականանետերից:

Հայկական առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ամբողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում