ՆՆարե Ոսկանյան

ԿԳՄՍ հավաքած տեխնիկայից 81-ը հատկացվել է Արագածոտնի մարզի դպրոցներին

ԿԳՄՍ հավաքած տեխնիկայից 81-ը հատկացվել է Արագածոտնի մարզի դպրոցներին

«Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ երկուշաբթի օրվանից կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաքած տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը (67 համակարգիչ, 14 սմարթֆոն և պլանշետ) հատկացվել է Արագածոտնի մարզին: Արագածոտնի մարզպետարանում դրանք այսօր տրամադրվեցին մարզի 59 հանրակրթական դպրոցների:

Մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները, իմ հանձնարարությամբ, իրականացրել են շահառուների ընտրությունը՝ նախապատվությունը տալով սոցիալապես անապահով, դպրոցահասակ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Այս մոտեցման նպատակն է համակարգիչներով ապահովել հնարավորինս շատ աշակերտների:

Նվիրաբերված սարքերը դպրոցի տնօրենները կփոխանցեն դրանց կարիքն ունեցող աշակերտներին: Արտակարգ դրության ավարտից հետո սարքավորումները կվերադարձվեն դպրոցներին և կօտագործվեն դասապրոցեսներում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին սարքավորումներ նվիրաբերելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում