ՌՌոզա Խաչատրյան

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները պետք է ավարտված լինեն օգոստոսի 3-ին․ Չեֆերին

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները պետք է ավարտված լինեն օգոստոսի 3-ին․ Չեֆերին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ZDF հեռուստաընկերության եթերում խոսել է 2019-2020 թթ. մրցաշրջանի և դրա ավարտի մասին։ Չեֆերինը նշել է, որ այսպիսի անսովոր իրավիճակում երբևէ ՈՒԵՖԱ-ն չի եղել և հիմա մի քանի տարբերակ են քննարկում։

«Մենք կարող ենք շարունակել մրցաշարերը գործող ձևաչափով, բայց նաև կարող ենք խաղալ փլեյ-օֆֆեր չեզոք դաշտերում։ Ներկա պահին մենք չենք բացառում եզրափակչի անցկացումը 8 կամ 4 թիմերով։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները պետք է ավարտված լինեն օգոստոսի 3-ին։ Մենք անսովոր իրավիճակում ենք, դրա համար էլ ճկունություն ենք կիրառում ամսաթվերի փոփոխման գործում»,- ասել է Չեֆերինը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերը դադարեցված են անորոշ ժամանակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում