ՆՆարե Ոսկանյան

Ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերը սպառված են․ երկրորդ թռիչքի կարիք կա

Ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերը սպառված են․ երկրորդ թռիչքի կարիք կա

Ապրիլի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերն ամբողջությամբ սպառվել են՝ Հայաստան վերադարձողների մեծ թվով պայմանավորված: Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ Քաղաքացիներին խնդրում են հանգստություն պահպանել, նշելով՝  

«Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։

Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։

Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։

Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։

Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում