Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին

«Բոլոր ձեռքբերումների աղբյուրն աշխատանքն է, ուսումը եւ գիտելիքի ծարավը, մեր ուժը հենց դրանում է»,- հյուրընկալելով 2014-2015 ուսումնական տարվա մեդալակիր դպրոցականներին, տարբեր օլիմպիադաների ու ինտելեկտուալ մրցույթների հաղթողներին՝ ասել է Նախագահ Սարգսյանը:

Արդեն ավանդական հանդիպման ժամանակ դպրոցականները ստացել են իրենց պարգեւները՝ մեդալները, հավաստագրերը եւ նվերներ անձամբ Նախագահից:

Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել խրախուսանքի արժանի հաղթանակների համար:

Դպրոցական միջազգային օլիմպիադաների մեդալակիրների թիվը, ի դեպ, այս տարի հասել է 20-ի:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում