Սանահինի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

Սանահինի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

Փուլային վերանորոգում է անցնում Սանահինի վանական համալիրը: 2 եկեղեցի, մեկ մատուռ, 3 գավիթ, գրատուն ու զանգակատուն ունեցող համալիրը նորոգվում է Մշակույթի նախարարության ու Մայր Աթոռի համագործակցությամբ:

Երբեմնի  գիտամշակութային կենտրոնը միջնադարում եղել է Կյուրիկյանների ու Զաքարյանների նստավայրը: Սանահին այցելող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի ավելանում է: Հակառակ այդ փաստին՝ զբոսաշրջիկներին ընդունելու, ծառայություններ մատուցելու հնարավորությունները չեն փոխվում:

Բացի այդ, շարունակվում են թաղումները եկեղեցու մերձակա տարածքում՝  խաթարելով եկեղեցական համալիրի բոլոր շինությունների միասնականությունը: Վերանորոգումից հետո մշակույթի ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները նախատեսում են զարգացնել նաեւ ենթակառուցվածքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում