ԱԱրսեն Մկրտչյան

31 բուժաշխատող արձագանքել է առողջապահության նախարարի կոչին

31 բուժաշխատող արձագանքել է առողջապահության նախարարի կոչին

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած մեր քաղաքացիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում