ՀՀայկարամ Նահապետյան

Երևան-Սոչի չվերթ՝ ապրիլի 3-ին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հորդորն իր քաղաքացիներին

Երևան-Սոչի չվերթ՝ ապրիլի 3-ին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հորդորն իր քաղաքացիներին

Ապրիլի 3-ին կիրականացվի «Ուրալյան ավիաուղիների»՝ Երևան-Սոչի չվերթը։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հայրենիք վերադառնալու համար օգտվել այդ չվերթից, տոմսերը վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru: 

Դեսպանատունը Ֆեյսբուքի էջում տարածած հայտարարության մեջ նշում է, որ այս պահին այլ չվերթեր չեն նախատեսվում:

Նշվում է նաև, որ վերադարձի օրվանից սկսած տնային պայմաններում 14-օրյա կարանտին և բուժզննություն պետք է նշանակվի Մոսկվայի օդանավակայաններ ժամանած և Մոսկվայում և Մոսկվայի մարզում ապրող քաղաքացիներին, ինչպես նաև Մոսկվայի օդանավակայաններ ժամանած, սակայն ՌԴ այլ վայրերում ապրողներին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում