ՆՆարե Թադևոսյան

Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոսների հիշատակը հարգելու, այլև խաղաղության գնահատման ամսաթիվ է․ Աննա Հակոբյան

Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոսների հիշատակը հարգելու, այլև խաղաղության գնահատման ամսաթիվ է․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն չորս տարի է՝ ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։

Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։

Նրանց ոգին ամուր էր, կամքը` անկոտրում, նպատակները` արդար: Նրանք լցված էին հայրենասիրությամբ ու ոգևորված հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարով։

Խոնարհվում ենք Ձեր շիրիմների առաջ, խոնարհվում ենք Ձեր կատարածի և Ձեր հայրենասիրության առաջ։

Ապրիլի 2-ը միայն Ապրիլյան մարտական գործողությունների տարելիցը չէ, այն նաև կատարվածը վերարժևորելու, վերաիմաստավորելու ամսաթիվ է։

Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոս զոհերի հիշատակը հարգելու ամսաթիվ է, այլև խաղաղության գնահատման, խաղաղությունը որպես բացարձակ արժեք դիտարկելու ամսաթիվ։

Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։

Խաղաղությունը անհատական և միասնական ջանք է պահանջում։

Ուստի սկսենք այսօրվանից և մեր ամեն օրն ուղղենք հանուն խաղաղության հաստատման, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների բարեկեցիկ կյանքի, հանուն այսօր Եռաբլուրում ննջող մեր հերոսների հիշատակի»,- գրել է Աննա Հակոբյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում