ՄՄկրտիչ Կարապետյան

Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է

Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում՝ տեղեկատվության տրամադրման սահմանափակում մտցնելով շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցում։ Այս հարցն ընդգրկված էր ապրիլի 2-ի Կառավարության նիստի օրակարգում։ 

Նախարարությունն այս նախաձեռնությամբ առաջարկում է չտրամադրել տեղեկություններ շրջակա միջավայրի վերաբերյալ, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ նշված փոփոխությունն իրականացվում է Օրհուսի կոնվենցիայի պահանջների շրջանակում։ ՀՀ-ն դեռ 1998 թվականին միացել է Օրհուսի կոնվենցիային և, ըստ նախարարության, պարտավորվել փոփոխություններ կատարել տեղեկատվության տրամադրման հարցերում։ 

«Այս բացառությունը հնարավորություն է տալիս Կառավարությանը պահպանել որոշ վայրեր, ինչպիսիք են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը, ինչպես նաև դրանց շահագործումը՝ ընդհուպ գաղտնի պահելով վերջիններիս տեղակայման վայրերը։ Այս դրույթն առաջին հերթին երաշխիք նորմ է, ինչը թույլ է տալիս պետական մարմիններին հաշվի առնել այն վնասը, որը կարող է հասցվել շրջակա միջավայրին՝ տեղեկատվության բացահայտման կամ չբացահայտման վերաբերյալ որոշում կայացնելիս»,- նշված է նախարարության հիմնավորումներում։ 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեմ է հանդես եկել նախագծին՝ հայտարարելով, որ այն հանրային քննարկումների փուլ չի անցել, բացի այդ՝ դրա ընդունմամբ սահմանափակվում է տեղեկատվության ծավալը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում