ՆՆարե Թադևոսյան

Ապրիլյան պատերազմը հաղթահարեցինք մեր ազգային միասնականությամբ․ Արայիկ Հարությունյան

Ապրիլյան պատերազմը հաղթահարեցինք մեր ազգային միասնականությամբ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի թեկնածու, ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ապրիլյան պատերազմը մեր երիտասարդ պետականության համար շատ լուրջ փորձություն էր: Այն հաղթահարեցինք մեր ազգային միասնականությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո շնորհիվ: Բայց ինչպես յուրաքանչյուր օրհասական իրադրության ժամանակ, այս դեպքում ևս թանկ հատուցեցինք:

Այս օրը նաև մեր հերոս նահատակների հիշատակի ոգեկոչմամբ է առանձնանում: Բոլորին անուն առ անուն հիշում ենք: Խոնարհվում ենք կորուստ և վիրավոր ունեցած բոլորի հարազատների առաջ: Զորակցում ենք նրանց ընտանիքներին:

Մեր քաղաքական միտքն ու իմաստությունը պետք է ծառայեցնենք հայկական զույգ պետականությունների և մեր սահմաններն անառիկ պահող հայոց բանակի շարունակական հզորացմանը: Այդ ճանապարհին մեծ են ձեռքբերումները, ունենք նաև անելիքներ, որոնց ձեռնամուխ կլինենք Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի եռամիասնության ուժերով, ինչպես պետականակերտման ողջ ընթացքում:

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ է:

Փա՛ռք մեր միասնական հայրենիքին, որ երաշխավորն է այդ հավերժականության»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում