ԱԱրևիկ Աբելյան

Աննա Հակոբյանն անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող ոսկեվանցի տղային և գյումրեցի աղջկան

Աննա Հակոբյանն անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող ոսկեվանցի տղային և գյումրեցի աղջկան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

Նրա փոխանցմամբ՝ երեխաներին են հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները:

«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- բացիկում գրել է Աննա Հակոբյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում