Հյուրախաղերով Երեւանում է ռուսական հայտնի «Իմպերիալ» շրջիկ կրկեսը

Հյուրախաղերով Երեւանում է ռուսական հայտնի «Իմպերիալ» շրջիկ կրկեսը

Կրկեսի արքա Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակի առթով Երեւանում է ռուսական հանրահայտ «Իմպերիալ» կրկեսը:  Օգոստոսի 29-ից սկսած շուրջ մեկուկես ամիս բոլորը կարող են դառնալ մեծ տոնի ականատեսն ու մասնակիցը:

Կրկեսային տարբեր ժանրի արտիստներն իրենց հետ բերել են վարժեցված առյուծներ, ուղտեր, ձիեր, շիմպանզեներ ու այլ կենդանիներ:

Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով՝ ռուսաստանցի արտիստները  45 օրերի ընթացքում ներկայանալու են այնպիսի համարներով, որոնց հայ հանդիսատեսը խորհրդային տարիներից ի վեր ականտես չի եղել: Ներկայացումները տեղի են ունենալու Կոմիտասի անվան այգում՝ նախկին «Դելֆինարիումի» տարածքում:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում