Հնագետները Կարմիր բլուրում մեծ քանակությամբ դամբարաններ են պեղել

Հնագետները Կարմիր բլուրում մեծ քանակությամբ դամբարաններ են պեղել

Կարմիր բլուրում հայտնաբերած գտածոները  շարունակում են ապշեցնել նույնիսկ արշավախմբերի ղեկավարներին, որոնք տասնամյակներ շարունակ հետազոտել են հայկական մշակույթը:

Վերջերս հայտնաբերված դամբարաններն ուրարտական են, հուղարկավորվածների ինքնությունը դեռ չի պարզվել: Հայտնի է նաեւ, թե կանայք ի՞նչ արդուզարդ են կրել, զինվորականներն ի՞նչ սպառազինություն են օգտագործել եւ այլն:  

Հնագիտական արշավախմբի ղեկավարի խոսքով՝ պատահում են դամբարաններ, որտեղ միաժամանակ հուղարկավորվել է 8-9 հոգի, նաեւ նրանց կենցաղային իրերը, զենքեր, զրահներ, արդուզարդ:

Գտածոներն ուսումնասիրվում են հնագետների կողմից, իսկ մարդաբանական տվյալներն ընդհանրացնում է բժիշկ-մարդաբանը: Դամբարաններում հանդիպում են նաեւ կենդանական մնացորդներ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում