ՆՆարե Թադևոսյան

Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ. Թորոսյան

Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ, այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:

Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողներ, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.

- ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել).
- լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ.
- ռեանիմատոլոգներ.
- բուժքույրեր.
- մայրապետեր:

Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:

Հ.Գ. կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում