FAST-ը կազմակերպում է առցանց տեղեկատվական հանդիպումներ ADVANCE-ի շրջանակում

FAST-ը կազմակերպում է առցանց տեղեկատվական հանդիպումներ ADVANCE-ի շրջանակում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր (ADVANCE STEM Research Grant Program): ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ կլինի միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև, որպեսզի նրանք համատեղ աշխատեն նորարարական հետազոտական ծրագրերի վրա։ Երեք հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից, որոնց դրամաշնորհներ կտրամադրեն հետևյալ թեմաների ուղղությամբ աշխատելու համար.

 • Կենսատնտեսություն՝ Biotechnology - towards a sustainable circular bioeconomy

• Մեքենայական ուսուցում՝ Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab)

• Նոր նյութեր՝ Stable perovskite materials for solar energy

Դրամաշնորհային ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ և դրամաշնորհ ստանալու համար դիմել մինչև ապրիլի 10-ը: https://bit.ly/2TJrAUc ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում FAST-ը կազմակերպում է 3 առցանց տեղեկատվական հանդիպում միջազգային այն գիտնականների մասնակցությամբ, ովքեր ղեկավարելու են հետազոտական ծրագրերը։

Յուրաքանչյուր տեղեկատվական հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետազոտական ծրագրերից մեկին։

• Պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա) Կենսատնտեսություն, ապրիլի 2, 13:00 https://zoom.us/j/422211997

• Պրոֆեսոր Առնակ Դալալյան, Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոց (Ֆրանսիա) Մեքենայական ուսուցում, ապրիլի 3, 11:00 https://zoom.us/j/305903444

• Դոկտոր Խաչատուր Մանուկյան, Նոթր Դամի համալսարան (ԱՄՆ) Նոր նյութեր, ապրիլի 4, 17:30 https://zoom.us/j/756891196 Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում