Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը` սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը

Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը` սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը

Կյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը: Աստղիկ Զարգարյանը ծնվել է 1932-ի փետրվարի 21-ին, Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցի դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում: 

Սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք  ներկայացումների: 1948-ին ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ: Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ մենապարերը:

Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի: 

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 24-ին: 

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ջիվան Գասպարյանին, ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում