ՎՎարդուհի Բալյան

Կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանելու նախագիծը հանվել է ԱԺ օրակարգից

Կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանելու նախագիծը հանվել է ԱԺ օրակարգից

Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  

Նշենք, խոսքը կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ նախագծի մասին էր, որը երեկ խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ: 

Հիշեցնենք, առողջապահության նախարարի տեղակալ Մարինե Ավանեսյանը նախագծի քննարկմանը, մասնավորապես, նշել էր, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություն մատուցող կազմակերպությունները չունեն հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակվելիության աստիճանը դեռևս բացահայտված չէ, ինչպես նաև վիրուսի ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ դիակի ներսում և կարող է հերձման ընթացքում առաջացնել անդառնալի հետևանքներ, անհրաժեշտություն է առաջացել չիրականացնել հերձում՝ վարակի հետագա մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,- պարզաբանել էր Ա.Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում