ՄՄերի Եգորյան

Քվեարկել եմ Արցախի ապագայի և խաղաղության համար. Արայիկ Հարությունյան

Քվեարկել եմ Արցախի ապագայի և խաղաղության համար. Արայիկ Հարությունյան

Ստեփանակերտի 1/22 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկեց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Նա քվեարկության էր եկել կնոջ և դստեր հետ: 

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է Արցախի ապագայի և խաղաղության, բարեկարգ, բարգավաճ, բարեկեցիկ Արցախ ունենալու համար:

Ա.Հարությունյանն ասաց, որ ակտիվություն կա հանրության կողմից, թեև մտավախություն կար, որ պասիվություն է լինելու, ինչը, ըստ նրա, արցախցիների բարձր քաղաքացիական գիտակցության արտահայտումն է:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով ընտրությունները հետաձգելու մյուս թեկնածուների առաջարկին՝ Ա.Հարությունյանը նշեց, որ եթե առողջապահության պատասխանատուներն ասեին, թե հնարավոր չէ պահել անվտանգության կանոնները, ինքը ևս կաջակցեր այդ առաջարկին: 

Նրա խոսքով՝ առաջիկայում տնտեսական դժվարություններ են սպասվում, ուստի Արցախը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը ՀՀ իշխանությունների հետ կպայքարի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի, աղետի դեմ:  

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում