Ադրբեջանի ծառայությունները կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն են տարածում. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ծառայությունները  կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն են տարածում. ՊՆ խոսնակ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։

Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։

Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։

Եղեք զգոն և ուշադիր»,- գրել է Շ.Ստեփանյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում