ՎՎարդուհի Բալյան

Արցախում այսօր նախագահ և խորհրդարան են ընտրում

Արցախում այսօր նախագահ և խորհրդարան են ընտրում

Արցախի Հանրապետությունում այսօր նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ են: 

Առավոտյան 08.00-ին բացվեցին 282 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ մեկը Երևանում գործող Արցախի ներկայացուցչությունում, ևս մեկը՝ Շուշիի ՔԿՀ-ում: 

Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103.663 ընտրող: 

Արցախի նախագահի թեկնածուները 14-ն են, ԱԺ ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր: 

Նշենք, մարտի 31-ին անցկացվող Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն և կտեղադրվեն ԿԸՀ կայքում մինչև ապրիլի 2-ը: 

Ընտրություններին կլինեն մի քանի նորամուծություններ: Մասնավորապես, կիրառվում են մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնք թույլ են տալիս առկա փաստաթղթերը տեղափոխել տեղամասեր՝ բարձրացնելով ընտրությունների նկատմամբ վստահությունը: Ընտրատեղամասերում կան նոր քվեախցիկներ, որոնք ապահովում են ընտրության գաղտնիությունը, խոշորացույցներ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկությունը դյուրացնելու համար, Ստեփանակերտի բոլոր ընտրատեղամասերում կան նաև թեքահարթակներ: 

Պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով՝ բոլոր ընտրողները քվեարկելիս պարտադիր կրում են դիմակ, ձեռնոց, նրանց տրամադրվում է անհատական գրիչ, իսկ ընտրատեղամասերում պահպանում են սոցիալական հեռավորություն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում