ՎՎարդան Հովսեփյան

130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին. Երևանի քաղաքապետ

130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ իր որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

«Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգևավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս:

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»,- գրել է Մարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում