Ոստիկանության հատուկ միջոցառումը Վանաձորում

ՎՎարդան Հովսեփյան

Մարտի 28-ին ոստիկանության ծառայողները Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վանաձորի երեք բնակչի։ Հատուկ միջոցառմանը, բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ միջոցառումը հաջողությամբ ավարտվեց։

Բերման ենթարկվածներից 56-ամյա և 40-ամյա տղամարդիկ հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Մարտի 7-ին նրանց և Վանաձորի բնակիչ 36-ամյա մի տղամարդու մասնակցությամբ Աբովյան փողոցի վերջնամասում միջադեպ էր տեղի ունեցել։ Նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել 36-ամյա տղամարդուն, 40-ամյա տղամարդը նաև դանակով էր խփել։ Տուժողը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն և մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ․ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։

Բերման ենթարկվածներից 19-ամյա երիտասարդն էլ հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։
Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողները թաքնվում են Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։

Նրանցից 40-ամյա տղամարդը առաջին անգամ չէր հայտնվում իրավապահների տեսադաշտում։ Օգոստոսի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացան, որ նույն օրը Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում կրակոց է հնչել, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք էր պատճառել 40-ամյա տղամարդը։ Նա դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել էին նաև գետը նետված հրազենը։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում