ԱԱննա Ավետիսյան

Արմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների հետ: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:

Հանրապետության նախագահը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների նվազեցման և տնտեսության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների, սոցիալական բեռի թեթևացմանը, աշխատաշուկայի խնդիրների լուծմանը միտված քայլերի մասին:

Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում ու առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն այս ոլորտներում:

Հանրապետության նախագահը դեսպանին խնդրել է իր զորակցության խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակի, դրա հաղթահարման և լուծումների առնչությամբ կողմերի միջև անմիջական կապի միջոցով պարբերաբար տեղեկությունների փոխանակման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախագահական ATOM նախաձեռնությանը: Դեսպան Կիշան Դան Դեվալն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է այդ նախագծի շրջանակներում համագործակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում