Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը

Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը

Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը: 

Ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հետ համատեղ:

Քաղաքացիների գրանցումն իրականացվում է http://www.shtapognutyun.am/ կայքի՝ օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գրանցված տվյալների բազայից կամավորների միջոցով կկատարվի գնահատում՝ ընտրելու համար շահառու ընտանիքներին:

Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ՝ 4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոց 10-12 հազար դրամ արժեքով։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվում ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: 

Շահառու ընտանիքների ընտրությունն ու բաշխումն իրականացվելու են կամավորների միջոցով: Ծրագիրը կամավորների խնդիր չունի․ միացել է 15 կամավոր, 40 կամավոր էլ կա Շիրակի մարզպետարանի կամավորների բազայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում