Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Արեւադարձային տաք օդային հոսանքները չեն նահանջում հանրապետության տարածքից: Ըստ օդերեւութաբանների՝ վերջին 150 տարվա ընթացքում Հայաստանում  նման երկարատեւ շոգ եղանակ դեռեւս չի արձանագրվել:

Սնդիկի սյունը առաջիկա օրերին կհասնի մինչեւ 41 աստիճան տաքության:  Երեւանում 40 աստիճան տաքություն գրանցվում է հինգ տարին մեկ անգամ, իսկ այս տարի մոտ 10-ը օր օդի ջերմաստիճանը եղել է 40 եւ ավելի:

Բժիշկները հորդորում են բարձր ջերմաստիճանին չուտել արագ պատրաստվող սնունդ, խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, գնումներ կատարելիս ընտրել թարմ սննդամթերք եւ խստորեն հետեւել երեխաների ճաշացանկին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում