ՆՆարե Թադևոսյան

Ինչու է 6 ժամով արգելվել մի շարք սուպերմարկետների գործունեությունը

Ինչու է 6 ժամով արգելվել մի շարք սուպերմարկետների գործունեությունը

ՀՀ պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Արձանագրված հիմնական խախտումներն են՝

հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ.

առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում).

առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ։

Խախտվել են պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում