ՄՄարի Կոստանյան

Գլոբալ տնտեսության համար խիստ բացասական սցենար չեմ տեսնում. Անդրե Անդոնիան

Գլոբալ տնտեսության համար խիստ բացասական սցենար չեմ տեսնում. Անդրե Անդոնիան

Մեր առջև խնդիր է ծառացել փրկել մարդկային կյանքերն ու կենսապահովումը: Այդ մասին «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ ասաց «Մկքինզի ընդ քոմփանիի» խորհրդի անդամ Անդրե Անդոնիանը: 

«Մենք չգիտենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, ինչպիսի սցենար կլինի: Համավարակի հետևանքով տնտեսություններին հասցվող վնասներն ու հարվածները կախված են կառավարությունների ու ընկերությունների գործելաոճից ու արձագանքումից: Եթե կառավարությունների կողմից արդյունավետ միջամտություն լինի, ապա հնարավոր կլինի արագ վերականգնել ու ապաքինել տնտեսությունները: Գլոբալ տնտեսության համար խիստ բացասական կամ շատ մութ սցենար այս պահին չենք տեսնում: Մեր առաջին խնդիրն է ողջ մնալը, կարողանալ հաղթահարել այս ամենը, և երկրորդ՝ վերադառնալ աշխատանքի: Մենք չենք կարող անդադար կարանտինի մեջ փակված մնալ: Հետևաբար, պետք է հասկանալ, թե երբ է ապահով ու անվտանգ դուրս գալու, աշխատանքին վերադառնալու ժամանակը, որպեսզի վերականգնենք տնտեսությունը»,- նշեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում