ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսին դիմագրավելու գործում Հայաստանը սերտորեն գործակցում է մի շարք երկրների հետ. նախարար

Կորոնավիրուսին դիմագրավելու գործում Հայաստանը սերտորեն գործակցում է մի շարք երկրների հետ. նախարար

Կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու գործում Հայաստանը սերտ գործակցում է հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որտեղից ստանում ենք հիմնականում թեստավորման սարքավորումները: Այդ մասին «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Սերտ գործակցում ենք նաև Չինաստանի հետ՝ օգտագործելով նրանց տեխնիկական փորձառությունը: Իհարկե, Հայաստանին օգնության է հասնում նաև արտասահմանում գտնվող հայ համայնքը՝ սփյուռքը՝ հիմնականում ԱՄՆ-ից: Թեպետ Միացյալ Նահանգներն այժմ համավարակի ամենամեծ օջախն է, սակայն, կարծում եմ, որ միջպետական այս աջակցությունները կարող են օգնել այնպիսի երկրների, ինչպիսին Հայաստանն է՝ դիմագրավելու այս մարտահրավերին՝ տնտեսությանն ու առողջապահության համակարգին հասցվելիք նվազագույն վնասներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում