ՄՄայա Խաչատրյան

Հայաստանից հեռու, բայց Հայաստանով. եվրոպահայերը գումար կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հայաստանից հեռու, բայց Հայաստանով. եվրոպահայերը գումար կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Գերմանահայ Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ Գերմանիայում բնակվող մոտ տասը ընտանիք նախատեսում է ապրիլից սկսած ամեն ամիս նվազգույնը 5 եվրո փոխանցել Հայաստանում գործող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ մասին 1lurer.am-ին ասել է Գերմանիայի Լեեր քաղաքում ապրող Ալբերտ Թովմասյանը:

«Ամսական նվազագույնը 5 եվրո ենք նախատեսում փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ դրանով մեր ներդրումն ունենալով հայկական պաշտպանական համակարգի ամրապնդման գործին»,-նշել է Ալբերտ Թովմասյանը: Նա հատկապես ողջունել է ինտերնետային «PayPal» համակարգը, որի միջոցով առանց գումար ծախսելու, հնարավոր է փող փոխանցել հիմնադրամին: Ալբերտ Թովմասյանի խոսքով, առաջարկին է միացել նաև ֆրանսահայ, Լե Ման քաղաքի բնակիչ Արմեն Մեսրոպյանը: Նրա նախաձեռնությամբ ֆրանսահայ ընտանիքներ ևս ցանկություն են հայտնել փոխանցում անել զինծառայողների հիմնադրամին: Գերմանահայ Թովմասյանի առաջարկին արձագանքել են նաև Նիդերլանդներից Ռոտերդամում բնակվող Կարեն Խաչատրյանը, Գերմանիայի Լյուբեկ քաղաքի բնակիչ Արսեն Եզակյանը:

Գերմանահայ Ալբերտ Թովմասյանը կոչ է արել սփյուռքի հայրենակիցներին միանալ իրենց նախաձեռնությանը և յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում, ով որքան կարող է և ցանկանում է սկսած 1 դոլարից իրենց ներդրումն ունենալ: «Ես որոշ ժամանակ առաջ փորձնական 10 եվրո փոխանցել եմ հիմնադրամին, կարծում եմ հաջողությամբ կշարունակենք միշտ: Այս նախագիծը կլինի շարունակական»,- ասաց Թովմասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում