ՌՌոզա Խաչատրյան

«Ռեալում» կարանտինն ավարտված է, վարակվածներ չկան

«Ռեալում» կարանտինն ավարտված է, վարակվածներ չկան

AS-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի»  ֆուտբոլիստների, բասկետբոլիստների և աշխատակիցների համար սահմանված կարանտինն ավարտված է: Ըստ պարբերականի՝ ակումբի ոչ մի անդամի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Հիշեցնենք, որ մեկուսացման շրջանը սկսվել էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբի» բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի՝ Թրեյ Թոմքինսի մոտ կորոնավիրուսի ստուգման թեստը դրական արդյունք է ցույց տվել: «Ռեալը» կարանտին էր հայտարարել թիմի բոլոր ֆուտբոլիստների ու աշխատակիցների համար: Մարտի 12-ից՝ 15 օր, բոլորն ինքնամեկուսացվել էին: 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում