Մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվեց Yerevan colour run մրցույթ-ակցիան

Մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվեց Yerevan colour run մրցույթ-ակցիան

Աշխարհի տարբեր քաղաքներում ամեն տարի անցկացվող գունազարդ միջոցառումը հասավ նաեւ Երեւան: Առաջին անգամ մայրաքաղաքում անցկացվել է Yerevan colour run մրցույթ-ակցիան:

Մի խումբ երիտասարդներ Մարզահամերգային համալիրի տարածքից վազքով 3 կմ տարածություն են անցել: Վազքի մրցույթից զատ մասնակիցները բազմերանգ ներկեր են լցրել իրար վրա՝ տոնը շարունակելով բացօթյա խաղահրապարակում:

Կազմակերպիչները խոստովանել են, որ մրցույթի կանոնների համաձայն մասնակիցները պետք է վազեին 5 կմ, բայց, հաշվի առնելով երեւանյան տապը, ճանապարհը կրճատել են 2 կմ-ով:

Մասնակցության անդամավճարներից գոյացած հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում