ՄՄերի Եգորյան

ԱՄՆ-ը 1.1 մլն դոլարի օգնություն կցուցաբերի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ը 1.1 մլն դոլարի օգնություն կցուցաբերի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես, լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտների:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:

Բացի Հայաստանից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում