Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 27-ի ժամը 16։30-ի դրությամբ թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք չեն ներառում գրավոր նամակներն ու խորհրդատվությունները։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը և պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում:










