Արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ վերանորոգվել է Խաչարձան գյուղի դպրոցը

Արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ վերանորոգվել է Խաչարձան գյուղի դպրոցը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարների աջակցությամբ վերանորոգվել է Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցը: Շենքը վերակառուցվել եւ ապահովվել է անհրաժեշտ գույքով: Հրաժեշտ են տվել փայտի վառարաններին, ձմեռը կդիմավորեն կենտրոնացված ջեռուցմամբ:

Դպրոցի՝ 50 տարի առաջ կառուցված շենքը միայն մասնակի նորոգվել է 90-ականներին: Ամեն ինչ սկսվեց, երբ արգենտինահայ Կալչիյանների ընտանիքը 2 տարի առաջ այցելեց գյուղ ու խոստացավ նվիրատվություն անել:

Սա բարերարների միակ ծրագիրը չէ Խաչարձանում: Անցյալ տարի կառուցվեցին բուժկետի եւ հանդիսությունների սրահի նոր շենքը, նաեւ` երկու ջերմոց: Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ կատարեց նոր շենքի օրհնության արարողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում