ՆՆարե Ոսկանյան

Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար,- տեղեկացնում է Մայր Աթոռի Ֆեյսբուքի էջը:

Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

Արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00֊ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում